Անդրեասյանի մղումները ակնհայտ են, փորձում են...

ԲԴԽ-ն մերժեց տրամադրել մեկ այլ փաստաբանի, հետո հարցերի փուլում հարցերին չէին պատասխանում, ձայնագրող կրիչները անսպասելի փչացան, հետո էլ սանկցիա կիրառվեց իմ նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ում կատարվածին:

«Կարեն Անդրեասյանի միտումները և նպատակը պարզ է, փորձում են ինձ դադարեցնել իմ լիազորությունները, նրա վարքագիծն ամբողջությամբ դա հիմնավորում է»,-ասաց նա: