Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջ...

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

Քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերը: 

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներին:

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրի շուրջ: Կարեւորվել է անհետ կորած համարվողների հարցը: