Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի մի...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիoղլուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործունեության հարցեր։

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանը։ Տարածաշրջանային փոխկապակցվածության ողջ ներուժի իրացման հարցում նախարար Միրզոյանն ընդգծել է «ԹՐԻՓ ուղու» կյանքի կոչմամբ և բաց սահմաններով ավելի լայն ապաշրջափակման ապահովման կարևորությունը։