Անդրադարձ է կատարվել ապաշրջափակման միջոցով ըն...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 Նախարար Միրզոյանն անդրադարձել է նախորդ շաբաթ Վաշինգտոնում նախագահ Թրամփի ներգրավվածությամբ կայացած քննարկումների արդյունքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովման համար:
 
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի կողմից այդ տեսլականը կիսելու և գործընթացում ցուցաբերված աջակցության համար:
 
Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել երկու երկրների միջև փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության ընդլայնման շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և տրանսպորտային ցանցի զարգացման միջոցով ընձեռնվելիք հնարավորություններին: