Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ...

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը եւ պատվիրակության անդամները հունիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացին:

Բարձրացվել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած անձանց խնդիրն ու այս հարցում կարեւորվել ԵԽ-ի աջակցությունը: