Անցյալ տարվա համեմատ ջրամբարների ջրալցվածությ...

Տարին կլինի բավական ջրառատ, ապրիլի երրորդ տասնօրյակին կլինի գետի ջրերի բարձր հոսք, ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա հատվածներում հնարավոր են հեղեղումներ: Այս մասին գարնանային վարարումների ու սպասվող եղանակային պայմանների մասին ասուլիսի ժամանակ ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Ապրիլ-հունիս ամիսերին հանրապետության տարածքում տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ, ապրիլին օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1 աստիճանով, իսկ մայիս-հունիս ամիսներին նորմայից բարձր մինչև 1 աստիճանով: Արդյունքում այդ ամիսների կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները վարարումների հոսքի ձևավորման վրա կունենան նորմային մոտ ազդեցություն:

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ նախատեսվում է, որ 2026 թվականին գարնանային վարարումների հոսքի ծավալները կլինեն նորմաների 100-130 տոկոսի սահմաններում, իսկ առանձին գետերում 140-160 տոկոսի սահմաններում: 2026 թվականի հուլիսի 1-ից ապրիլի 1 ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 40-45 սմ-ով»,- նշել է նա: