Ամառային զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության մրցութային հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովին ներկայացված 39 հայտերից ՀՀ ՊՆ 25.06.2018թ. N 8-Ն հրամանով հաստատված «Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի» պահանջներին համապատասխանել են 34 քաղաքացիների տվյալներ, որոնցից ընտրվել են 29-ը՝ հաշվի առնելով մարզական նվաճումները:



