Անցած տարի 5 նոր ավիափոխադրող ընկերություններ...

Անցած տարվա ընթացքում հայաստանյան շուկա 5 նոր ավիափոխադրող ընկերություններ են մուտք գործել։ 

Այս մասին ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց 2024 թվականի աշխատանքների ամփոփման կապակցությամբ հունվարի 9-ին հրավիրած ասուլիսի ժամանակ։ 

«Անցած տարվա դեկտեմբերի 25-ի դրությամբ ՀՀ օդանավակայանների կողմից սպասարկվել է 5 միլիոն 251 հազար 932 ուղևոր, իսկ օդային ճանապարհով փոխադրվել է 41 հազար 470 տոննա բեռ։ Տարեվերջի դրությամբ «Սյունիք» օդանավակայանից Երևան-Կապան-Երևան երթուղով իրականացվել է 71 չվերթ»,- նշեց Խուդաթյանը։