
Անցած գիշեր Կրասնոդարի երկրամասի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են 83 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ 30 անօդաչու թռչող սարք է խոցվել Ղրիմի, 8-ը՝ Ազովի ծովի, 5-ը՝ Սև ծովի, և մեկական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերի օդային տարածքներում։ Սա ԱԹՍ-ներով ամենախոշոր հարձակումն է 2025 թվականի սկզբից ի վեր։
Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ ԱԹՍ-ների հարձակման ժամանակ երեք առանձնատուն է վնասվել։ Դրանցից մեկում հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարվել է:
Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը և Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը նույնպես հայտարարել են, որ զոհեր չկան։ Կուրսկի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել գիշերային հարձակումը: