Անցակետը հատածների, չհատածների մասին որևէ նյո...

Ժողովուրդ ջան, անցակետը հատածների, չհատածների, խնդիրներ ունեցողների մասին որևէ նյութ, անուն-ազգանուն խնդրում եմ մի հրապարակեք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մարդիկ կլինեն, ում անցումը կուրախացնի շատերիս, բայց նույնիսկ դա մի հրապարակեք:

Այս թեման գերզգայուն խնդիրներ է պարունակում, որի մասին մեկ շաբաթ է որտեղով կարողանում խոսում եմ, ԽՆԴՐՈւՄ ԵՄ` մի արեք»,- հավելել է նա: