Անարգելով պետական խորհրդանիշները՝ անարգում եք...

Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում իր ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ 2019 թվականի փետրվար, մարտ ամիսներին Նիկոլ Փաշինյանը և իր կուսակիցները Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքների փողոցներում և բակերում բաժանում էին կապույտ գրքույկներ,  որի վրա գրված էր հպարտ Հայաստանի քաղաքացու անձնագիր և հպարտ Հայաստանի քաղաքացու անձնագրի վրա Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը միասին էին նկարված:

«Այսօր այս իշխանություններն ընդունում են, որ հպարտության ցուցիչն այդ միասնությունն էր: Հիմա, որ իրենք այդ միասնությանն ասում են՝ մերկ վզին գցած թոկ, իրենք ընդունում են, որ այլևս հպարտ չեն, թերևս միակ ճիշտ խոստովանությունը, որ այս 7 տարվա ընթացքում, էլ չասեմ, ընդդիմություն եղած ժամանակվանից, ասել եք»,- ասաց նա: