Անահիտ Ավանեսյանը ճեպազրույց տվեց «ազատությու...

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով տուժածների առողջական վիճակին։

«Երկու պացիենտի վիճակը բավականին ծանր է, երեկ ես գտնվում էի մաշկաբանության կենտրոնում, հետաքրքրվել եմ նրանց առողջական վիճակով։ Ցավոք,  թե՛ առողջական վիճակը, թե՛ այրվածքների վիճակը բավականին բարդացնում է ընթացքը։ Հույս ունենք, որ բուժման ընթացքը կգնա դեպի ապաքինման», - նշեց նախարարը։