«Եթե հանքի տարածքը պետք է ապաշրջափակվի, ապա դա չի նշնականում, որ հենց վաղը պետք է ոսկի արդյունհանվի»,- վարչապետի ելույթին անդրադառնալով՝ Ամուլսարի հարցի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Այս պահին որոշումը հետևյան է՝ հանքի շինարարական աշխատանքներին պետք չէ խոչընդոտել, ինչը նորմալ է: Եթե պետք է այդ հանքը փակվեր, դրա համար պետք է լինեին իրավական հիմքեր: Վարչապետի ելույթից լսեցի, որ այս պահին իրավական հիմքեր չկան: Եթե մի տարվա ընթացքում լրացուցիչ հիմքեր առաջ կգան, որը թույլ կտա փակել, այդ ժամանակ արդեն նշանակում է որոշակի գործողություններ կլինեն: Սակայն առանց իավական հիմքերի ուղղակի թույլ չտալ այդ ընկերությանը իր աշխատանքերը կատարել, դա անթույլատրելի է, և Հայաստանին՝ որպես պետության, կասկածելի գործընկեր է դարձնում», - ասաց Թունյանը:
Նա նաև հույս հայտնեց, որ Ամուլսարում գործը ոստիկանության չի հասնի:



