Բաղրամյան 26-ի դիմաց շարունակվում է Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիների՝ մի շարք բնապահպանների, ակտիվիստների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների բողոքի ակցիան։
Նրանք այնտեղ են՝ աաջակցելու ջերմուկցիներին և այն բնապահպաններին, որոնք այս պահին հանդիպման են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և ՔԿ նախագահ Հայկ Գևորգյանի հետ։
Այս պահին նրանց է միացել նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր։ Նա առաջարկում է, օրինակ, գործարան հիմնել Ջերմուկում, որտեղ կաշխատեն բնակիչները։
Ցուցարարների խոսքով՝ իրենք դեմ են հանքի շահագործմանը՝ անկախ փորձաքննության արդյունքներից։



