Ամուլսարի շահագործման դեմ պայքարողների ֆինանս...

«Կան բնապահպանական կազմակերպություններ ներկայացնող անձինք, որոնք ֆինանսավորվել են այլ տնտեսվարողներից»,- այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ամուլսարի հանքի բացման դեմ արշավը հովանավորում են հանքարդյունաբերական այլ ընկերություններ, ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նա նշեց, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։

Անդրադառնալով հարցին, թե իրավապահ մարմիններն ինչ ընթացք են տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ամուլսարի հանքի բացման դեմ արշավը հովանավորում են հանքարդյունաբերական այլ ընկերություններ, նախարարը պատասխանեց, որ իրականում Ամուլսարի շահագործման դեմ պայքարողների ֆինանսավորման հետ կապված իրավական գործընթաց տեղի չի ունենում։

«Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է պայմանագիր կնքել և աշխատել իրավաբանական անձի հետ, որոնք կարող են հանրայնացնել, թե որ կազմակերպության հետ են աշխատում»,- հավելեց նա։