
Եթե նոյեմբերի 9–ի փաստաթուղթը համեմատենք այսօր եղածի հետ, այն երազանքի փաստաթուղթ նույնիսկ կարելի է անվանել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այդ փաստաթուղթը ենթադրում էր նաև Արցախի գոյությունը։ Վաշինգտոնի փաստաթղթի հետ կապված, ԱՄՆ–ն այն երկիրը չէ, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ, և 2 ամիս կամ 6 ամիս հետո չեղարկել, ասել՝ չենք ընդունում։ Բավական դժվար է։ Դա չի նշանակում, որ ԱՄՆ–ն ինչ ասի, պետք է անես։ ԱՄՆ–ն կտրուկ դեմ էր Իրան–Հայաստան գազամուղի կառուցմանը, բայց մենք կառուցեցինք։ Մի քանի պատվիրակություն եկել էին Հայաստան ինձ հասցնելու համար այն հանգամանքը, որ իրենք դեմ են։ Մենք կառուցել ենք և պահպանել ենք ԱՄՆ–ի հետ լավ հարաբերությունները, նույնիսկ հազարամյակների ծրագրի մեջ ներառված էր Հայաստանը։ Ավելի ճիշտ ձևը, դիվանագիտական ձևը ոչ թե ասել՝ մենք սա չենք ընդունում, այլ փորձել պրոյեկտը մեծացնել, ԱՄՆ–ին ցույց տալ իր հետաքրքրվածությունը ավելի մեծ պրոյեկտի մեջ։ Այնպիսի պրոյեկտի մեջ, որտեղ ներառված են նաև մեր շահերը, ր որտեղ նվազում են ռիսկերը ԱՄՆ–ի հետ կապված։ Որովհետեւ կարող է ստեղծվել մի վիճակ, որ օրինակ, Երասխի կտորը չի կառուցվում Ադրբեջանի կողմից և ԱՄՆ–ն որեւէ լծակ չունի պարտադրելու, որովհետեւ պայմանագրերով նման բան ֆիքսված չէ։ Եթե հայտնի հեռախոսով, Վոթսափով զանգեն թրամփին, ասեն՝ Ալիևը չի անում,
Թրամփն ասելու է՝ հիասթափված եմ Ալիևից։ Սրանով վերջանալու է, որովհետեւ այլ մեխանիզմներ այդ փաստաթղթում չկան։
Դրա համար ես առաջարկեցի ոչ թե մերժել, այլ մեծացնել պրոյեկտը, ցույց տալ իրենց հետաքրքրությունը։ Թողնել անունը, եթե մենք ենք կառուցում, ասել՝ սա Թրամփի ուղին է, շնորհակալ ենք ԱՄՆ–ից այսպիսի հետաքրքրության համար, որ փորձում են այսպիսի հարց լուծել։ Բայց մենք ուզում ենք, որ հարց լուծվի բոլոր կողմերի համար, ոչ թե մեկ կողմի համար։ Ու կարելի է դա անել»,– ընդգծեց նա։