ԱՄՆ ԶՈւ-ն վերադասավորում է ինքնաթիռներն ու նա...

ԱՄՆ ԶՈւ-ն վերադասավորում է ինքնաթիռներն ու նավերը Մերձավոր Արեւելքում, որոնք կարող են խոցելի լինել Իրանի պոտենցիալ գրոհի իմաստով։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ վերատեղակայումը ամերիկյան զորքերի պաշտպանության ապահովման պլանի մի մասն է։ Գործակալության զրուցակիները հրաժարվել են հայտնել, թե քանի ինքնաթիռ կամ նավ է տեղափոխվել եւ որտեղ են դրանք վերատեղակայվում։ Reuters-ի աղբյուրներն ավելացրել են, որ նման վերատեղակայումները «հազվադեպ պրակտիկա» չեն։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր The Wall Street Journal-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան իր օգնականներին ասել էոր հաստատել է Իրանին հարվածելու ծրագիրըբայց դեռեւս այն իրականացնելու հրաման չի տվելքանի որ հույս ունիոր Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Մեկ օր անց իսլամական հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ Հաջորդ օրերին երկրները կրկին փոխանակել են հարվածներ։ Երկու կողմերն էլ հայտնել են այդ հարձակումների հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին եւ խոստովանել մի շարք թիրախների հարվածվելու մասին։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։