ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 275 մլն դոլարի ռա...

ԱՄՆ ՊՆ-ն Ուկրաինա կուղարկի ռազմական օգնության նոր փաթեթ՝ 275 մլն դոլար արժողությամբ (մոտ 260 մլն եվրո)։ Այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով անանուն մնալ ցանկացած ամերիկացի պաշտոնատար անձանց։ Մանրամասները դեռ չեն հրապարակվել։

ԱՄՆ պետդեպարտամենտն իր հերթին արտոնել է Ուկրաինային չնշված պաշտպանական սարքավորումների եւ ծառայությունների վաճառքը՝ 100 մլն դոլար արժեքով, ներառյալ տրանսպորտային միջոցների կապիտալ նորոգումը, տեխնիկական աջակցությունը, ուսուցանումը եւ «լոգիստիկայի այլ ուղեկցող տարրեր», տեղեկացրել է DW-ն։

Բացի այդ, Վաշինգտոնը եւ Կիեւը բանակցությունների «առաջանցիկ փուլում» են Ուկրաինային 20 մլրդ դոլարի վարկ տրամադրելու բանակցություններում, որի մարումը կկատարվի ի հաշիվ ռուսական Կենտրոնական բանկի ակտիվների, որոնք սառեցվել են Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո։ ԱՄՆ գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը ձգտում է գործընթացն ավարտել մինչեւ տարեվերջ։