ԱՄՆ-ը Ուկրաինային է հանձնել ռազմական օգնությա...

Վաշինգտոնը հայտնել է Կիեւին ռազմական օգնության նոր փաթեթի մասին՝ 988 մլն դոլարի չափով, տեղեկացրել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

«Ֆինանսավորումը կուղղվի Ուկրաինային զինամթերքների տրամադրմանը անօդաչուների եւ հրթիռային համակարգերի համար։ Բացի այդ, փաթեթը ներառում է սպասարկման եւ նորոգման ծրագրերի աջակցություն, ինչը կօգնի Ուկրաինային վերականգնել ուժերը եւ պահել մարտունակությունը»,- նշվել է հաղորդագրությունում։

Օգնության նոր փաթեթի շրջանակում Կիեւը կստանա զինամթերքներ HIMARS բարձր շարժական հրետանային հրթիռային համակարգերի, անօդաչուների համար, սարքավորումներ, կոմպլեկտավորողներ եւ պահեստամասեր զրահատեխնիկայի սպասարկման, նորոգման եւ արդիականացման համար։

«Սա  22-րդ օգնության փաթեթն է USAI շրջանակում, որը տրամադրում է Բայդենի վարչակազմը, եւ այն Ուկրաինայի աջակցության մասշտաբային ծրագրի մի մասն է»,- ընդգծել են Պենտագոնում։