2020թ. բռնկված COVID-19 համավարակը սկսվել է արտահոսքից Ուհան քաղաքի կենսաբանական լաբորատորիայում եւ հանգեցրել է 14 տրլն դոլար վնասի ամերիկյան տնտեսության համար։ Այս մասին նշվել է Սպիտակ տան հրապարակած փաստաթղթում, որտեղ բացատրվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Կանադայի, Չինաստանի եւ Մեքսիկայի դեմ առեւտրային մաքսատուրքեր մտցնելու պատճառները։
«COVID-19 համավարակը, որը հանգեցրեց տասնյակ միլիոնների հասնող մահերի եւ առնվազն 14 տրլն դոլարի վնաս հասցրեց ԱՄՆ տնտեսությանը, ծագել է Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիայում, ինչը Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը շարունակում է հերքել»,- նշվել է Սպիտակ տան հայտարարությունում։