ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ այնտեղ տեղակայված զորքերին լրացուցիչ պաշտպանությունն ապահովելու համար։
Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
«Մենք լրացուցիչ ուժեր ենք տեղակայում տարածաշրջան՝ աջակցելու տարածաշրջանային զսպման ջանքերին և ուժեղացնելու ամերիկյան զորքերի անվտանգությունը:
Այս պահին մենք այլ տեղեկատվություն չունենք տրամադրելու»,-ասել է ռազմական պաշտոնյան:
Նրա մեկնաբանությունները հնչում են Իսրայելին իրանական ակնկալվող հարվածի հետ կապված մտահոգությունների ֆոնին` ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջերս կատարված հարձակման: