ԱՄՆ-ն ավարտում է քայլերը՝ հնդկական ընկերությունների հետ քաղաքացիական միջուկային գործընկերության խոչընդոտները վերացնելու համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Նյու Դելիում։
«Միացյալ Նահանգները կատարում է անհրաժեշտ քայլերը՝ վերացնելու երկարաժամկետ կանոնակարգերը, որոնք խոչընդոտում էին քաղաքացիական միջուկային էներգետիկայի համագործակցությանը Հնդկաստանի առաջատար միջուկային ձեռնարկությունների և ամերիկյան ընկերությունների միջև», - ասել է նա, նշելով, որ պաշտոնական քայլերը շուտով կավարտվեն։
«Սա հնարավորություն կտա շրջել անցյալի որոշ տարբերությունների էջը», - ասել է Սալիվանը՝ ընդգծելով, որ նախկինում կաշկանդված հնդկական ընկերությունները կսկսեն սերտորեն համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ համատեղ զարգացնելու համագործակցությունը քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում: