ԱՄՆ-ը խիստ անհանգստացած է Թայվանի շուրջ Չինաս...

Միացյալ Նահանգները անհանգստություն է հայտնել Թայվանի շուրջ Չինաստանի զորավարժությունների առիթով։ Այս մասին նշվել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարությունում։

«ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Ժողովրդա-ազատագրական բանակի զորավարժությունների պատճառով Թայվանի նեղուցում եւ Թայվանի շուրջ»,- նշված է հայտարարությունում։

Տեղեկացվել է, որ Չինաստանի գործողությունները տարածաշրջանում իբր հիմնավորված չեն եւ կարող են հանգեցնել թեժացման Չինաստանի եւ Թայվանի հարաբերություններում։

Մինչ այդ Թայվանի ՊՆ-ն նշել էր, որ զորավարժությունները, որոնք իրականացնում է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը Թայվանի շուրջ, սադրանք են։

Հոկտեմբերի 14-ին Չինաստանի բանակի մարտական հրամանատարության Արեւելյան գոտու ներկայացուցիչը հայտնել է, որ Չինաստանը սկսել է «Համատեղ թուր-2024В» զորավարժությունները Թայվանի շուրջ։