ԱՄՆ-ն հրապարակել է Քենեդիի սպանության մասին գ...

Միացյալ Նահանգները հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթեր՝ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին։ Այս մասին ասվում է ազգային արխիվի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2025 թվականի մարտի 17-ի հրահանգի, նախկինում գաղտնի բոլոր տեղեկությունները, որոնք Ջոն Քենեդու սպանության հատորների մաս են կազմում, հրապարակվում են»,- ասվում է արխիվի էջում։

Բացի այդ, գաղտնազերծվել են Ջոն Քենեդու եղբոր՝ Ռոբերտի սպանության և սևամորթների իրավունքների պաշտպան Մարտին Լյութեր Քինգի սպանության մասին փաստաթղթերը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Քենեդու դեմ մահափորձի վերաբերյալ նյութերի հրապարակման մասին։ Նրա խոսքով, ընդհանուր առմամբ կհրապարակվեն մոտ 80 հազար էջ փաստաթղթեր։ «Դուք շատ ընթերցանություն ունեք անելու»,- նշել է ամերիկացի առաջնորդը։