ԱՄՆ-ը հաստատել է, որ թույլ է տվել Ուկրաինային...

Մենք պետք է հիշենք, որ պատերազմն սկսվել է Ռուսաստանի չարտոնված ներխուժմամբ Ուկրաինա։ Այս մասին O Globo թերթի հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Արեւմտյան կիսագնդի գծով օգնական Բրայան Ա.Նիքոլսը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ամերիկյան արտադրության մեծ հեռահարության հրթիռները Ռուսաստանին հարվածելու համար։

«Հակամարտությունն Ուկրաինայում կարող է ավարտվել հենց հիմա, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերն Ուկրաինայից եւ պահպանի Ուկրաինայի սահմանները։ Այդպես եղել է միշտ։ Զենքը, որը նախագահ Բայդենը թույլատրել է օգտագործել Ուկրաինային, նրան ավելի մեծ հնարավորություններ կտա պաշտպանելու իրեն, եւ հուսանք, թույլ կտա Ռուսաստանի Դաշնությանը հասկանալ, որ ուժի կիրառումը ուկրաինական տարածքի զավթման համար անընդունելի է։ Գուցե Ռուսաստանն սկսի խաղաղության բանակցություններ վարել կամ, որ ավելի լավ է, պարզապես կհեռանա ուկրաինական տարածքից»,- նշել է պաշտոնյան։