ԱՄՆ-ը և Չինաստանը հավանաբար շուտով առևտրային...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել Չինաստանի հետ շուտով առևտրային բանակցություններ սկսելը։

«Նրանք ուզում են հանդիպել։ Նրանք ուզում են խոսել։ Մենք ունենք մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով։ Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուբիոն։ Միևնույն ժամանակ, նա կրկին նշել է ԱՄՆ-ի կախվածությունը Չինաստանից նվազեցնելու անհրաժեշտությունը՝ պնդելով «Պեկինի կողմից անարդար առևտրային պրակտիկայի, ներառյալ՝ արժութային մանիպուլյացիաների, դեմպինգի և մտավոր սեփականության գողության» առկայությունը։

Պետքարտուղարը ներկա պահը կրիտիկական է որակել: «Նախագահ [Դոնալդ] Թրամփը հիմա է գործում, քանի որ սպասելու ժամանակ չկա։ Նման կախվածության ևս երկու տարի, և մենք լուրջ վտանգի տակ կլինենք»,-ասել է Ռուբիոն։ Վարչակազմը բանակցությունները համարում է առևտրային հաշվեկշռի վերանայման հնարավորություն, սակայն պնդում է, որ Միացյալ Նահանգներում արտադրությունը պետք է ավելանա։