ԱՄՆ-ը երբեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հնարավոր խա...

ԱՄՆ-ը երբեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղ համաձայնագիրը չի կապել COP29-ի հետ, այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը: «Մի քանի ամիս առաջ մենք ցանկանում էինք տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և պնդում էինք, որ այն ձեռք բերվի: Այնուամենայնիվ, դա կախված է կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից»,- ասել է նա։