ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ընթացիկ շաբաթում կարող է նոր պատժամիջոցներ մտցնել Վենեսուելայի դեմ։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Բայդենի վարչակազմը պատրաստվում է այս շաբաթ նոր պատժամիջոցներ մտցնել Վենեսուելայում [նախագահ Նիկոլաս] Մադուրոյի վարչակարգի դեմ նախագահի «ուրբաթօրյա» երդմնակալության նախօրեին, ինձ տեղեկացրել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։ Պետդեպարտամենտը կարող է հայտարարել պատժամիջոցների առաջին փուլի մասին չորեքշաբթի»,- գրել է լրագրողը X-ում։