Միացյալ Նահանգները այլևս քաղաքականապես կոռեկտ չի լինի երկիրը պաշտպանելու հարցում և մտադիր է հաղթել պատերազմներում, ասել է նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ի տարբերություն նախկին վարչակազմերի՝ մենք քաղաքականապես կոռեկտ չենք լինի, երբ խոսքը վերաբերի ԱՄՆ-ին պաշտպանությանը: Մենք կպաշտպանենք մեր երկիրը բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Այսօրվանից սկսած՝ պատերազմներում հաղթելով՝ մենք դա կանենք ինչպես նախկինում ոչ ոք չի արել»,- ասել է Թրամփը Տոկիոյից ոչ հեռու գտնվող ամերիկյան ռազմածովային բազայում USS George Washington ավիակրի զինծառայողների առջև:
Թրամփը պնդել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատմության մեջ ամենահզորն են և մոտ ապագայում կդառնան էլ ավելի հզոր։ Սեպտեմբերի սկզբին Սպիտակ տունը Պաշտպանության նախարարությունը վերանվանել է Պատերազմի նախարարություն։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ դա արտացոլում է աշխարհի իրավիճակը և գերատեսչությունը կգործի նոր անվան համաձայն:



