ԱՄՆ-ը աշխատում է Սիրիայում քրդերի հետ Թուրքիա...

ԱՄՆ-ը աշխատում է թուրք զինվորականների եւ քուրդ զինյալների միջեւ հակամարտության սրումը կանխելու ուղղությամբ, ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցել է «Голос Америки»-ն։ Բլինքենը նշել է, որ Թուրքիան «օրինական մտահոգություններ ունի» Սիրիայում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների վերաբերյալ եւ, Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո, երկրում կարգավորման (ներառյալ «ահաբեկչական կազմակերպությունների օտարերկրյա զինյալների դուրսբերումը») կոչ է արել։«Դա գործընթաց է, որը որոշակի ժամանակ կպահանջի։ Միեւնույն ժամանակ, այն, ինչը կտրականապես չի բխում այն ամեն դրականի շահերից, ինչը մենք տեսնում ենք Սիրիայում, դա հակամարտությունն է։ Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի դա տեղի չունենա»,- Փարիզում լրագրողներին ասել է Բլինքենը:Թուրքիան սպառնում է հարձակում սկսել Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի դեմ՝ PKK զինյալներին ոչնչացնելու համար։ Քրդական շարժումը տասը տարի համագործակցում է ԱՄՆ-ի հետ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում։Բլինքենը հուսով է, որ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը նույնպես «շահագրգռված կլինի» «Իսլամական պետության» նորից հայտնվելը կանխելու հարցում:«Դրա չափազանց կարեւոր մասն այն է, որ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը կարողանան շարունակել կատարել այն աշխատանքը, որը նրանք արել են»,- ավելացրել է նա: