ԱՄՆ-ը արագացրել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմակայաններում միջուկային ռումբի արդիականացված տեսակի տեղակայումը, վկայում են ԱՄՆ դիվանագիտական հեռագիրը եւ երկու այլ աղբյուրներ, որոնք ծանոթ են հարցին։
B61-12 ռումբի արդիականացված տեսակի տեղակայումը, որը նախատեսված էր հաջորդ տարվա գարնանը, այժմ նախատեսված է այս տարվա դեկտեմբերին, տեղեկացրել են ԱՄՆ պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին, փոխանցել է Politico-ն։
Այս քայլը կատարվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենք օգտագործելու սպառնալիքների հետ կապված։
B61 ծրագրի արդիականացումը բացահայտ քննարկվել է բյուջետային փաստաթղթերում եւ հանրային հայտարարություններում, եւ Պենտագոնի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ այն անհրաժեշտ է զինանոցի արդիականացման ապահովման եւ անվտանգության համար։
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Փատրիկ Ռայդերն ասել է, որ «չնայած մենք չենք պատրաստվում քննարկել մեր միջուկային զինանոցի մանրամասները, բայց ամերիկյան միջուկային զենքի՝ B61-ի արդիականացումն ընթանում է արդեն երկար տարիներ, եւ մենք նախատեսում ենք հին զենքը փոխարինել արդիականացված B61-12 տարբերակով։ Սա որեւէ կապ չունի Ուկրաինայի ներկա վիճակի հետ եւ չի արագացվել»։
Բրյուսելում հանդիպման ժամանակ հայտարարություն է արվել ՆԱՏՕ-ի «Կայուն կեսօր» միջուկային զորավարժություններից առաջ։ Իսկ չորեքշաբթի Ռուսաստանը միջուկային զորավարժություն անցկացրեց։