ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլ...

ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է այն հաղորդագրություններից, որ ադրբեջանական ոստիկանությունը ներխուժել է Toplum TV անկախ լրատվամիջոցի գրասենյակ և ձերբակալել բազմաթիվ անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նա հայտարարել է, որ իրենք պետք է արտահայտեն խիստ առարկություններ լրագրողներին, քաղաքացիական հասարակության ձայներին և ընդդիմադիր գործիչներին ահաբեկելու, ճնշելու և պատժելու շարունակական փորձերին:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել իրենց հիմնարար ազատությունները իրականացնողների հետապնդումները և կոչ ենք անում ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր անարդարացիորեն պահվում են քաղաքական դրդապատճառներով գործերով։ Ոչ ոք չպետք է ենթարկվի բանտարկության կամ այլ հատուցման՝ ազատության իրացման համար արտահայտվելու պատճառով»,-հայտարարել է Մեթյու Միլլերը։