ԱՄՆ-ում կործանվել է ՄիԳ-23 կործանիչ

Միչիգանի նահանգում ավիաշոուի ժամանակ կործանվել է ՄիԳ-23 կործանիչը, որի երկու օդաչուները հասցրել են կատապուլտացվել, տեղեկացրել է VOA-ն։

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի (FAA) դաշնային վարչությունը եւ ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) կհետաքննեն ավիապատահարի հանգամանքները։