![ԱՄՆ-ում կարծում են, որ պողպատի եւ ալյումինի մ...](/imgs/posts/medium/2025/02/6c7edf2.png)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ պողպատի եւ ալյումինի ներկրման 25 տոկոս մաքսատուրքերը բավական կլինեն պողպատաձուլման եւ ալյումինի արդյունաբերությունն աշխուժացնելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ նախագահի առեւտրի եւ արտադրության հարցերով ավագ խորհրդական Փիտեր Նավարոն։ «Ճգնաժամային իրավիճակներում մենք կախված ենք պողպատից եւ ալյումինից, քանի որ դրանք օգտագործվում են մեր պաշտպանական կարիքների համար: «Նախագահ Թրամփը վստահ է, որ 25 տոկոս մաքսատուրքերը բավարար կլինեն այս ոլորտում ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ներդրումները հետ բերելու համար»,- ասել է նա Fox News-ի հարցազրույցում՝ ավելացնելով, որ նախորդ նախագահ Ջո Բայդենի գործողությունները հանգեցրել են արտադրության լուրջ անկման այս ոլորտում։ Նավարոն տեղեկացրել է, որ Եվրամիությունն ամեն տարի ստանում է «հարյուր միլիարդավոր դոլարների առեւտրային պրոֆիցիտ»։ «Նրանք խաբում են մեզ, եւ Դոնալդ Թրամփը վճռական է արդարության հասնելու համար՝ ելնելով ազգային եւ տնտեսական անվտանգության նկատառումներից: Պողպատի եւ ալյումինի սակագները, որոնք մենք հայտարարել ենք այս շաբաթ, հիանալի մեկնարկ են։ ԵՄ-ին բաժին է ընկնում այն պրոֆիցիտային հզորությունների մեծ մասը, որը մենք տեսնում ենք պողպատի եւ ալյումինի հարցում: Եվ ԵՄ-ը դեմպինգ է անում, դրա համար պատասխանատու են [եվրոպական] կառավարությունները, նրանք սուբսիդավորում են «ալյումինի եւ պողպատի արդյունաբերությունը՝ ԱՄՆ-ի վրա հարձակումների համար», համոզված է նախագահի ավագ խորհրդականը։Փետրվարի 10-ին Թրամփը կարգադրել է 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներկրվող պողպատի եւ ալյումինի վրա: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախագահի որոշման կապակցությամբ՝ վստահեցնելով, որ ԵՄ-ը «կոշտ եւ չափակից արձագանքման միջոցներ» կձեռնարկի։