ԱՄՆ պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Կուպերը հրաժարական է տվել, հայտնել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Պարբերականը գրել է, որ Կուպերը ռուսական ռազմական գործողության մեկնարկից ի վեր զգալի դեր է խաղացել Ուկրաինա ամերիկյան ռազմական օգնության մատակարարման գործում։
Լորա Կուպերն աշխատել է Պենտագոնում ավելի քան 20 տարի։ Կիեւում, ինչպես գրել է պարբերականը, նրան համարում են բանակցությունների ազնիվ միջնորդ, իսկ ինքը՝ Կուպերը, լավ հարաբերությունների մեջ է Ուկրաինայի կառավարության բազմաթիվ ներկայացուցիչների հետ։ Politico-ն նրա պաշտոնանկությունը կապում է ԱՄՆ պաշտպանության նախարարության աճող մտահոգության հետ՝ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի առնչությամբ։ Ակնկալվում է, որ նոր վարչակազմը կկրճատի կադրային պետծառայողների թիվը: