ԱՄՆ զինվորականները պատրաստ են մնում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր նախադեպը չունեցող մակարդակով հարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«[ԱՄՆ] ռազմական գերատեսչությունը պատրաստ էր և շարունակում է պատրաստ լինել [հարվածներին]՝ այնպիսի մակարդակով, ինչպիսին չի տեսնվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ [Զենքը] լիցքավորված է ու պատրաստ՝ կիրառման», — X-ում գրել է Հեգսեթը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ օգոստոսի 3-ին Միացյալ Նահանգներն ու Իրանը կսկսեն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Բացի այդ, Թրամփը Truth Social-ում գրել էր, որ, Թեհրանի հետ համաձայնության հասնելու նպատակով, համաձայնել է չեղարկել հանրապետության ուղղությամբ նախանշված հզոր հարվածը։ Ըստ նախագահի՝ Իրանն ու Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ Վաշինգտոնին խնդրել են զերծ մնալ հարձակումից, քանի որ կողմերն արդեն իսկ ուրվագծել են ապագա համաձայնագրի շրջանակը։ Ինչպես նշել է Թրամփը, այն պետք է նախատեսի Հորմուզի նեղուցի անհապաղ բացում և իրանական միջուկային սպառնալիքի չեզոքացում։



