ԱՄՆ-ում հայկական հանցավոր խումբ է ձերբակալվել

Երկրորդ շաբաթն անընդմեջ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը Լոս Անջելեսում անցկացնում է առավոտյան ռեյդ՝ ուղղված միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի դեմ: Հայտնում է Fox News

Այս շաբաթ ռեյդի հետևանքով ձերբակալվել են հայերից բաղկացած խարդախների խմբի 14 անդամներ, որոնք, ըստ քննիչների, գողացել են 30 միլիոն դոլար COVID-ի դեմ պայքարի համար նախատեսված օգնությունից և փոքր բիզնեսի վարկերից, որոնք նախատեսված էին ամերիկացի հարկատուներին օգնելու համար։

«Եթե դուք կառավարությունից վերցնում եք գումար, որը ձեզ չի պատկանում, ձեր դուռը կարող է լինել հաջորդը, որը մենք կթակենք», -ասել է Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի դատախազ Բիլ Եսային։

Կասկածյալներից տասներեքը ծնունդով հայ են, բայց ստացել են քաղաքացիություն։ Կասկածյալներից առնվազն մեկը կարող է արտաքսվել։