
ԱՄՆ Զբաղվածության հավասար հնարավորությունները պաշտպանող հանձնաժողովը (EEOC) սկսել է տեքստային հաղորդագրություններ ուղարկել Բարնարդ քոլեջի (Նյու Յորքի նահանգ) դասախոսների անձնական բջջային հեռախոսներին՝ հարցնելով նրանց հրեական ազգությանը եւ կրոնին պատկանելության մասին: Այս մասին հայտնել է The Intercept ամերիկյան պորտալը, որի տրամադրության տակ են հայտնվել հաղորդագրությունների պատճենները։ Ինչպես նշվել է, հարցումն անցկացվել է քոլեջի հրեա աշխատակիցների նկատմամբ հնարավոր խտրականության հետաքննության շրջանակում: Սակայն հարցման ձեւն ու բովանդակությունը սուր քննադատության են արժանացել հաղորդագրություններ ստացած ուսուցիչների կողմից։«Այն, որ կառավարությունը հաղորդագրություններ է ուղարկում անձնական հեռախոսներին՝ պարզելու, թե մեզնից ով է հրեա, աներեւակայելի չարագուշակ է»,- ասել է քոլեջի դոցենտ Դեբի Բեհերը պորտալի հարցազրույցում: Հարցման տեքստը պարունակում էր «ընտրեք այն, ինչը կիրառելի է» հարցը, այնուհետեւ թվարկված են տարբերակները. «ես հրեա եմ», «ես իսրայելցի եմ», «ես ծագումով հրեա կամ իսրայելացի եմ», «ես հուդայականություն եմ դավանում»,- նշել է պորտալը:Իշխանությունների գործողություններն ընկալվել են որպես ուսուցիչների վրա ճնշում գործադրելու եւ խոսքի ազատությունը ճնշելու փորձ, մասնավորապես Իսրայելի հասցեին քննադատության։ EEOC-ն, սակայն, չի նախազգուշացրել քոլեջի ղեկավարությանը հաղորդագրությունների առաջիկա աառքման մասին: Միայն երբ ուսուցիչներն իրենց հարցերով դիմել են բուհի ղեկավարությանը, վերջինը հաստատել է, որ աշխատակիցների կոնտակտային տվյալները փոխանցվել են գործակալությանը՝ պահանջի դեպքում: