ԱՄՆ-ում վերանայել են խորհուրդները՝ ԵՄ երկրներ ուղևորությունների հետ կապված։ ԱՄՆ բնակիչներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես չայցելել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան և Դանիան, մինչ համաճարակաբանական ցուցիչների բարելավումը։ Պատճառը կորոնավիրուսային վարակի բռնկումն է այդ տարածքներում։ Համապատասխան հայտարարությունն արել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, գրում է Reuters-ը։
Նշվում է, որ մասնագետներն ուղևորությունների համար վերոնշյալ երկրները տեղակայել են 4-րդ մակարդակում, որն ամենաբարձրն է (ամենավտանգավորը)։
Միևնույն ժամանակ չորրորդից երրորդ մակարդակ են իջեցնել Իսրայելը, Արուբան, Կյուրասաոն և Գուադելուպան։



