ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան. Թ...

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։

Իր գրառման մեջ ԱՄՆ նախագահը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին անցյալ տարվա օգոստոսին ստորագրված Խաղաղության համաձայնագրի պահպանումն ապահովելու համար։ Դա սոսկալի պատերազմ էր՝ այն ութ պատերազմներից մեկը, որոնք ես ավարտել եմ, սակայն այսօր մենք ունենք խաղաղություն և բարգավաճում։

Փետրվարին Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ շարունակելու մեր խաղաղարար ջանքերը և առաջ մղելու Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի նախաձեռնությունը։ Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր, պայմանագրեր կստորագրենք մեր առաջատար կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական նշանակության միջոցներ՝ ներառյալ զրահապաշտպանիչ հանդերձանք, նավակներ և այլ սարքավորումներ