
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը UnHerd-ի հարցազրույցում անհեթեթ է անվանել Զելենսկու հայտարարությունը CBS News հեռուստաալիքի եթերում այն մասին, որ նա «ինչ-որ կերպ արդարացնում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։
Ինչպես նշել է լրատվամիջոցը, Վենսը դեմ է արտահայտվել դրան՝ պատճառաբանելով, որ դատապարտում է 2022-ից ի վեր Ռուսաստանի գործողությունները։
«Ես փորձեցի կիրառել նաեւ ռազմավարական այն ըմբռնումը, որ եթե ցանկանում եք վերջ տալ հակամարտությանը, պետք է փորձեք հասկանալ, թե ռուսները եւ ուկրաինացիներն ինչ են տեսնում որպես իրենց ռազմավարական նպատակներ։ Դա չի նշանակում, որ դուք բարոյապես աջակցում եք ռուսական գործին կամ լայնամասշտաբ ներխուժման կողմնակից եք, այլ պետք է փորձեք հասկանալ, թե որոնք են նրանց ռազմավարական «կարմիր գծերը», ինչպես պետք է փորձեք հասկանալ, թե ինչի են փորձում հասնել ուկրաինացիները հակամարտությունից։ «Կարծում եմ, որ Զելենսկու համար մի տեսակ աբսուրդ է ասել (ամերիկյան) կառավարությանը, որն այժմ աջակցում է նրա ողջ կառավարությանն ու ռազմական ջանքերին, որ մենք ինչ-որ կերպ ռուսների կողմն ենք»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Նման հռետորաբանությունը, Վենսի խոսքով, «միանշանակ հակաարդյունավետ է»: