ԱՄՆ Պետքարտուղարությունն ուժի մեջ է թողել Միացյալ Նահանգների քաղաքացիներին ուղղված հորդորը Բելառուս չայցելելու վերաբերյալ:
Պետքարտուղարության հրապարակած փաստաթղթի համաձայն՝ Բելառուսը դասվում է այն երկրների շարքին, ուր ճամփորդել խորհուրդ չի տրվում:
«Մի՛ ճամփորդեք Բելառուս այդ երկրում օրենքի կամայական կիրառման և ձերբակալվելու ռիսկի պատճառով»,- ասված է փաստաթղթում:
Միաժամանակ, շեշտվում է նաև երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը:



