ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հայտնել է Վաշինգտո...

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի միջև:

Ինչպես հաղորդում են ադրբեջանակն լրատվամիջոցները, զրույցի ընթացքում անդրադարձ է արվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:

Կարեն Դոնֆրիդը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը և այս հարցում աջակցություն ցուցաբերելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը: