ԱՄՆ օդային շտապօգնության ուղղաթիռի վթարի հետև...

Առնվազն երեք մարդ է զոհվել, երբ Միսիսիպիի համալսարանի բժշկական ուղղաթիռը վթարի է ենթարկվել Միսիսիպի նահանգի Մեդիսոն շրջանի անտառապատ տարածքում: Այս մասին հայտնել է CBS հեռուստաընկերության տեղական բաժինը։

Համալսարանի բժշկական կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ուղղաթիռում եղել է երկու աշխատակից և մեկ օդաչու, հայտնում է հեռուստաալիքը։ Միջադեպի պատճառներն ու մանրամասները պարզվում են։