ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումներ կանցկ...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի ղեկավար Պատրիկ ՄքՀենրին Punchbowl News-ին տված հարցազրույցում ասել է, որ փաստաթղթեր կխնդրի եւ լսումներ կանցկացնի այն բանից հետո, երբ ամերիկյան երկու բանկերի փլուզումը մտահոգություն է առաջացրել բանկային հատվածի վերաբերյալ եւ ցնցել համաշխարհային շուկաները:

Միեւնույն ժամանակ, ՄքՀենրին չի հայտնել, թե երբ է տեղի ունենալու կոմիտեի նիստը եւ կոնկրետ ինչ փաստաթղթեր են պահանջելու օրենսդիրները, բայց նշել է, որ ցանկանում է լսել ինչպես բանկերից, այնպես էլ կարգավորող մարմիններից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձել է հանգստացնել շուկաները՝ երկուշաբթի առավոտյան հայտարարություններ անելով ամերիկյան շուկաների բացումից առաջ եւ փորձելով ամերիկացիներին հավաստիացնել, որ բանկերն ու ավանդներն անվտանգ են։

Հանգստյան օրերին նրա վարչակազմը միջոցներ է ձեռնարկել բանկերին աջակցելու համար, իսկ ավանդների ապահովագրման Դաշնային Կորպորացիան (FDIC) ստանձնել է կառավարչի գործառույթները:

ՄքՀենրին աջակցել է պատասխան գործողություններին՝ ասելով, որ պաշտոնյաները «գործել են արագ եւ համարձակ»։

«Նրանք ներկայումս ունեն գործիքներ եւ դրանք պատշաճ կերպով օգտագործել են երկու բանկերի իրավիճակը կարգավորելու համար»,-ասել է նա։

ԱՄՆ նախագահը նաեւ խոստացել է նոր բանկային կանոններ սահմանել։