ԱՄՆ նախագահը ժամանել է Ճապոնիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ճապոնիա: Նա հոկտեմբերի 27-ից եռօրյա այցով կգտնվի Ճապոնիայում՝ նոր վարչապետ Սանաե Տակաիչիի և կայսր Նարուհիտոյի հետ հանդիպելու համար։

Հիշեցնենք, որ սա Թրամփի չորրորդ այցը կլինի Ճապոնիա՝ որպես ԱՄՆ նախագահ, և առաջինը՝ 2019 թվականի հունիսից ի վեր, երբ նա մասնակցել էր Օսակայում կայացած G20 գագաթնաժողովին։ Սա նրա առաջին այցն է Ճապոնիա իր երկրորդ ժամկետի ընթացքում։