
ԱՄՆ-ը գնդակոծել է Վենեսուելայից թմրանյութեր տեղափոխող նավակը։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters-ը։
«Վերջին մի քանի րոպեների ընթացքում մենք բառացիորեն գնդակոծել ենք թմրանյութեր տեղափոխող նավակը։ Մենք երկար ժամանակ թմրանյութերի հոսք ենք ունեցել մեր երկիր։ Դրանք հենց նոր են ժամանել Վենեսուելայից»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ դա դեռ ամենը չէ։