ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ կորոնավիրուս է հաս...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ 

81-ամյա Բայդենի մոտ թեթև ախտանշաններ են։ Բայդենը պատվաստված է, նաև ստացել է Paxlovid հակավիրուսային դեղամիջոցի առաջին դեղաչափը։

«Ես լավ եմ զգում», - ասել է Բայդենը լրագրողներին ինքնաթիռ նստելիս։

Բայդենը մեկնել է Դելավեր նահանգում գտնվող իր առանձնատուն, որտեղ կմեկուսանա հիվանդության ընթացքում։ 

ԱՄՆ նախագահի նախընտրական քարոզարշավի խմբից CNN-ին հայտնել են, որ ընտրարշավի ծրագրերը կփոփոխվեն, և հնարավորինս շատ բան կարվի հեռավար։ 

Իսկ Սպիտակ տան պաշտոնյաներից մեկն ասել է, որ Բարդենը նախկինում էլ հիվանդացել է COVID-19-ով, և այդ ընթացքում աշխատանքը շարունակվել է տեսազանգերի միջոցով։