ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմական ներկայություն հաստատել Դամասկոսի ավիաբազայում՝ Սիրիայի և Իսրայելի միջև Վաշինգտոնի միջնորդությամբ կնքվող անվտանգության համաձայնագիրը հնարավոր դարձնելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ գործակալության՝ Սիրիայի մայրաքաղաքում ներկայության վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերը, որոնց մասին նախկինում չի հաղորդվել, կարող են վկայել Սիրիայի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական վերամիավորման մասին՝ անցյալ տարի Իրանի դաշնակից Բաշար ալ-Ասադի անկումից հետո։



