ԱՄՆ-ն պատրաստ է «խիստ միջոցներ» ձեռնարկել Ռու...

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դեյվիդ Օ’Սալիվանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնն Ուկրաինայում խաղաղության հասնելու իր ռազմավարության շրջանակներում պատրաստ է խիստ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ՝ ԵՄ աջակցությամբ։ Այս մասին Բեսենթը գրել է X սոցիալական հարթակում։

«Միացյալ Նահանգները և Եվրամիությունը միասնական են Ուկրաինայում պատերազմի դադարեցման կարևորության շուրջ   իրենց դիրքորոշման հարցում, և բոլոր տարբերակները մնում են սեղանին հաշտության բանակցությունների աջակցության՝ ԱՄՆ նախագահի ռազմավարության շրջանակներում: «Ինչպես սովորական բիզնես» մոտեցումը չգործեց, մենք պատրաստ ենք խիստ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, բայց մեր եվրոպացի գործընկերները պետք է լիովին աջակցեն մեզ այդ գործում հաջողության հասնելու համար», - գրել է Բեսենթը:

Ավելի վաղ պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ բանագնացի գլխավորությամբ պատվիրակությունը ժամանել էր Միացյալ Նահանգներ՝ Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների համաձայնեցման համար։